հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Աղստևում հայտնաբերվել է երկու եղբայրներից մեկի դին, մյուսին որոնում են․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում

Աղստևում հայտնաբերվել է երկու եղբայրներից մեկի դին, մյուսին որոնում են․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում

Օգոստոսի 5-ին ժ․15:15-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ազատամուտ գետի մեջ՝ երկու եղբայրներ խեղդվում են։ Այս մասին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:

«Նշված վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության աշխատակիցներ։

Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են 31 փրկարար, 5 ջրափրկարար և գյուղի բնակիչներ»,- մանրամասնեց գերատեսչության խոսնակը:

Ժամը 17։33-ին ջրափրկարարները ջրից դուրս են բերել տղամարդու դի։

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

  • Կիսվել: