կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Աղին և Բագրավան գյուղերի մոտակայքում այրվել է խոտածածկ տարածք

Աղին և Բագրավան գյուղերի մոտակայքում այրվել է խոտածածկ տարածք

Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 18-ին, ժամը 15:48-ին տեղեկություն է ստացել, որ Աղին և Բագրավան գյուղերի մոտակա տարածքում այրվում է խոտածածկ տարածք։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աղին գյուղի «Գեղոբա» կոչվող հանդամասում:

Ըստ աղբյուրի՝ հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 17:38-ին, մարել՝ 17:53-ին։ Այրվել է մոտ 35 հա խոտածածկույթ։

 

  • Կիսվել: