շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Աղետի գոտու 227 ընտանիքներ բնակարան գնելու վկայագրեր կստանան

Աղետի գոտու 227 ընտանիքներ բնակարան գնելու վկայագրեր կստանան

Կառավարությունը ֆահուստային ֆոնդից 1 մլրդ 291 մլն 600 հազար դրամ կհատկացնի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար։ Այս որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը ներկայացնելով հարցը՝ նշեց, որ ծրագրի շահառու է 453։

Նա հայտնեց, որ այդ քաղաքացիների շրջանում հարցում է անցկացվել՝ նրանց կողմից նախընտրելի բնակարանի ապահովման տարբերակի վերաբերյալ։ Հարցմանը մասնակցած ընտանիքներից 227-ը նախընտրել է բնակարան ձեռք բերելու նպատակով վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու տարբերակը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք չէին կարծում՝շատ ընտանիքներ կցանկանան բնակարանների շինարարությանը սպասելու փոխարեն վերցնել վկայագրեր ու պետական միջոցներով գնել բնակարաններ։

«Այսօր կարող են փաստել՝ Հայաստանում 1988 թ-ի երկրաշարժից տուժած 453 ընտանիքի նկատմամբ բնակարանով ապահովելու պետության պարտականությունը դե յուրե արձանագրված է: 2020 թ-ի բյուջեով այս նպատակով հատկացվող գումարները մոտ 6 անգամ ավելացրել ենք, մասնավորապես, նախատեսված է հատկացնել 3 մլրդ դրամ։ Վերջին տարիներին աղետից տուժածներին բնակարանով ապահովելու տեմպը եղել է տարեկան 40-45 ընտանիք: Այս որոշմամբ, այդ տեմպը 4-5 անգամ ավելացնում ենք: Կմնա 226 ընտանիք և մենք ունենք ռեալ շանս հաջորդ տարվա բյուջեով այդ խնդիրը լուծել, ավարտել»,- ասաց Փաշինյանը։

 

  • Կիսվել: