կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Աղբի վերամշակման ոլորտում մեր խնդիրը գնահատում ենք հրատապ. առաջնային է Նուբարաշենի աղբավայրի կոնսերվացումը. Ավինյան

Աղբի վերամշակման ոլորտում մեր խնդիրը գնահատում ենք հրատապ. առաջնային է Նուբարաշենի աղբավայրի կոնսերվացումը. Ավինյան

«Աղբի վերամշակման ոլորտում մեր խնդիրը գնահատում ենք հրատապ  և  այս ծրագիրն ունի մեզ համար առաջնահերթություն, այն աստիճան, որ զուգահեռ երկու պրոցես ենք իրականացնում, որ պրցեսով  կգտնենք, որ արդյունքն ավելի մոտ ենք ստանալու և ավելի արդյունավետ է լինելու, այդ պրոցեսով էլ առաջ կշարժվենք»,- ասուլիսում այս մասին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:  

«Ունենք մի շատ վատ, չստացված փորձ  նմանատիպ ծրագիր իրականացնելու, որը սկսել էր մոտավորապես  10 տարի առաջ և 10 տարի հետո  փաստացի հանգեցինք նրան, որ այդ ծրագիրը  չի իրականացվում: Զուգահեռ ունենք գործընթաց, որը ենթադրում է համայնք-մասնավոր  գործընկերությամբ երկփուլ մրցույթի կայացման պրոցես: Երբ խոսում ենք աղբի վերամշակման կայանի ծախսերի մասին, պետք է հասկանանք, որ աղբն ինքն իրենով ունի որոշակի արժեք  և ով կկարոնանա ճիշտ առաջարկել ուտիլիզացնել՝ էներգիայի տեսքով, մյուս ձևերով,նա էլ պոտենցիալ կարող է  հաղթել:  Նմանատիպ ծրագրում պարտադիր չէ, որ համայնքը ֆինանսական մեծ  ներդրումեր ունենա»,- նշեց Ավինյանը:

«Երևանի համար առաջնային խնդիր է Նուբարաշենի աղբավայրի կոնսերվացումը՝ ամբողջապես:  Պարբերաբար աղբավայրում  հատկապես ամռան շոգին ունենում ենք բռնկումներ  և դրանից հետո Երևանի քաղաքապետարանը աղբավայրի բուն կառավարման պրոցեսը վերցրել է իր վրա  այս փուլում:  Տեխնիկա ենք տանում, որը պետք է ապահովի վերահսկողություն՝ աղբավայրի կառավարման»,- հայտնեց քաղաքապետն ու հավելեց, որ  ստացել են առաջարկներ միջազգային խոշոր աղբի վերամշակման գործարանների կողմից: 

  • Կիսվել: