չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ագարակում կանխվել է գանձագողությունը (լուսանկարներ)

Ագարակում կանխվել է գանձագողությունը (լուսանկարներ)

Մայիսի 18-ին Ագարակ արգելոց-թանգարանի տարածքում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը արձանագրել է գանձագողության փորձ։

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարության պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ից, արգելոց-թանգարանի աշխատակիցների արագ արձագանքման և տեղի ոստիկանական բաժանմունքի օպերատիվ գործողությունների շնորհիվ, գանձագողությունը կանխվել է։ Դեպքի առթիվ նախաքննություն է իրականացվում։

Հարգելի քաղաքացիներ, կոչ ենք անում ցուցաբերել քաղաքացիական պատասխանատվություն մեր պետության պատմամշակութային արժեքների պահպանման գործում։

Հիշեցնում ենք, որ անթույլատրելի է հնավայրի` բնակատեղիների, դամբարանադաշտերի տարածքում նմանօրինակ գործողությունների իրականացումը։

  • Կիսվել: