հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կանխվել է Հաղթանակ կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը

Կանխվել է Հաղթանակ կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը

Ինքնասպանության փորձը կանխվել է

Հոկտեմբերի 19-ին, ժամը 01:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակ կամրջից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են Խ․ Հ․-ի (ծնված 1983 թ․) ինքնասպանության փորձը։

  • Կիսվել: