ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ադրբեջանում զինվոր է ինքնասպան է եղել

Ադրբեջանում զինվոր է ինքնասպան է եղել

Ադրբեջանում մայիսի 31-ին՝ ժամը 02:50-ի սահմաններում զինվոր է ինքնասպան եղել:

Ինչպես փոխանցում է Minval.az-ը, երկրի արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության անվտանգության գնդի հրաձգային ստորաբաժանման շարքային Մուհամմեդ Ալիևը (2003 թ.-ի ծնված) ծառայություն իրականացնելիս կրակել է ինքն իրեն վստահված АК-74 տեսակի զենքից:

Դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը հաստատել է մահվան փաստը: Գործի առնչությամբ Բաքվի ռազմական դատախազությունը հետաքննություն է վարում:

  • Կիսվել: