Ադրբեջանում կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակման դեպքեր են գրանցվել
Ադրբեջանում կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակման դեպքեր են գրանցվել:
Այս մասին ասված է երկրի Արյունաբանության և փոխներարկումների ազգային կենտրոնի հայտարարությանը:
Ադրբեջան մուտք գործող և երկրում բնակվող անձանցից վերցված նմուշների շրջանակում պարբերաբար իրականացվում է Sars-Cov-2 գենոմի անալիզ:
«Արյունաբանության և փոխներարկումների ազգային կենտրոնի գենետիկ ախտորոշման կենտրոնում առկա 3 նմուշում հայտնաբերվել է բրիտանական շտամը», - ասված է հաղորդագրության մեջ: