կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ադրբեջանն ակտիվացրել և առաջ է տանում իր քաղաքացիներով Հայաստանի 300 բնակավայր բնակեցնելու թեզը` բացահայտ տարածքային պահանջներով. Արման Թաթոյան

Ադրբեջանն ակտիվացրել և առաջ է տանում իր քաղաքացիներով Հայաստանի 300 բնակավայր բնակեցնելու թեզը` բացահայտ տարածքային պահանջներով. Արման Թաթոյան

ՀՀ  մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրել է․

«Այս օրերին Ադրբեջանն ակտիվացրել և առաջ է տանում իր քաղաքացիներով Հայաստանի 300 բնակավայր բնակեցնելու թեզը` բացահայտ տարածքային պահանջներով:

4 օր առաջ` սեպտեմբերի 25-ին անցկացվել են խոհրդարանական լսումներ և քննարկել «Արևմտյան Ադրբեջանի» կեղծ հայեցակարգն իրացնելու հարցեր:

Արցախի նկատմամբ 2023թ. սեպտեմբերի 19-20-ի պատերազմից հետո Ադրբեջանը պետական մակարդակով ակտիվացրել է Հայաստանի նկատմամբ թշնամանքը` առաջ բերելով, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» կեղծ հայեցակարգը, մշակելով Հայաստանից պահանջելու ենթակա իբր վնասների հատուցման միլիարդավոր (այս պահին ընդհանուր 20 միլիարդի մասին է) ԱՄՆ դոլաների նոր պահանջներ:

Մենք շարունակում ենք այս ուղղությամբ մանրամասն ուսումնասիրությունները` ադրբեջանական թշնամանքը վեր հանելու և դրա դեմ պայքարի համար»:

  • Կիսվել: