հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան պահանջել է պատժել Կարեն Խաչանովին Արցախին աջակցելու համար

Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան պահանջել է պատժել Կարեն Խաչանովին Արցախին աջակցելու համար

Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան նամակ է հղել Թենիսի միջազգային ֆեդերացիա՝ հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովի դեմ, որն Ավստրալիայի բաց առաջնության 4-րդ փուլ դուրս գալուց հետո հանդես է եկել ի պաշտպանություն Արցախի։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության «Մեծ սաղավարտի» մրցաշարում հայազգի Ռուսաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչանովը, որը հունվարի 20-ին տղամարդկանց պայքարում հասել է 1/16 եզրափակիչ, «տհաճ արարքով» ուշադրություն է գրավել։ Ամերիկացի մրցակից Ֆրենսիս Տիաֆոյին 3:1 հաշվով հաղթելուց հետո Խաչանովը տեսախցիկի օբյեկտիվին գրել է «Արցախ, ամուր մնա» բառերը։ Փաստորեն, թենիսիստների շրջանում ընդունված է իրենց սրտաբուխ խոսքերը գրել տեսախցիկի օբյեկտիվի վրա, սակայն Խաչանովն այս ավանդույթն օգտագործել է սադրիչ նպատակներով»,- ասվում է Ադրբեջանի թենիսի ֆեդերացիայի նամակում։

Ֆեդերացիան, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, դատապարտել է Խաչանովի արարքը և պահանջել պատիժ թենիսիստին, ինչպես նաև խիստ միջոցներ ձեռնարկել՝ հետագայում նման գործողությունները կանխելու համար։

Խաչանովը երրորդ հաղթանակից հետո ըստ ավանդության գրություն է թողնել տեսախցիկի վրա: Նա իր աջակցությունն էր հայտնել Արցախին` գրելով. «Արցախ, մնա ուժեղ»:

  • Կիսվել: