երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ադրբեջանի ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են գերեվարված պահեստազորային զինծառայող Գագիկ Ոսկանյանին

Ադրբեջանի ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են գերեվարված պահեստազորային զինծառայող Գագիկ Ոսկանյանին

Ադրբեջանի ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են  օրեր առաջ ադրբեջանցի զինծառայողների կողմից գերեվարված պահեստազորային զինծառայող Գագիկ Ոսկանյանին։  

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, որ Ոսկանյանը եղել է վիրավոր։

Ոսկանյանը ձերբակալվել էր օգոստոսի 16-ին։ 

ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել էր տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ: Սույն տեսանյութը հերքում է Ադրբեջանի ՊՆ տարածած կեղծիքը, ըստ որի սահմանագոտու արևելյան ուղղությամբ ՀՀ ԶՈՒ դիվերսիոն խումբ է փորձել ներթափանցել, և որի «գործողությունները հաջողվել է կասեցնել կրակային աջակցմամբ»: Քննվում է Գ. Ո.-ի՝ տեղանքում չկողմնորոշվելու, ադրբեջանական կողմում հայտնվելու բոլոր հանգամանքները։

  • Կիսվել: