Ադրբեջանի դրոշն այրելուց հետո դիզայներ Նիկոլյանին տարել են ոստիկանական բաժին
Այսօր Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանը այրեց Ադրբեջանի դրոշը։
Միջադեպից հետո Արամ Նիկոլյանին բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին:
Այս մասին հայտնում է փաստաբան Ալեքսանդր Կուչաբաեւը՝ նշելով, որ նախնական տեղեկություններով նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հատկանիշներով:


