հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակը հայտարարել է, որ երկրում այլևս հայ կին գերիներ չկան

Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակը հայտարարել է, որ երկրում այլևս հայ կին գերիներ չկան

Բաքուն հայտարարել է, որ իրենք այլևս հայ կին գերիներ չունեն։ Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաեւան։

«Ընդհանրապես, մենք կցանկանայինք նշել, որ ներկայումս Ադրբեջանում հայկական ծագմամբ ձերբակալված կանայք չկան: Պատերազմի ընթացքում ձերբակալված 5 կանանց մեծ մասն ազատվել է նույնիսկ մարտական ​​գործողությունների ընթացքում», – ասել է նա։

Նշենք, որ նածօրեին Բեյրութ է վերադարձել 4 ամիս գերության մեջ հայտնված լիբանանահայ Մարալ Նաջարյանը։

  • Կիսվել: