երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Ադրբեջանցիները փորձել են սադրել Մոսկվայում իրականացվող «#freeoursoldiers» ակցիայի հայ մասնակիցներին (տեսանյութ)

Ադրբեջանցիները փորձել են սադրել Մոսկվայում իրականացվող «#freeoursoldiers» ակցիայի հայ մասնակիցներին (տեսանյութ)

Ադրբեջանցիները փորձել են սադրել Մոսկվայում իրականացվող «#freeoursoldiers» ակցիայի մասնակիցներին, որոնք ՌԴ ԱԳՆ և Ադրբեջանի դեսպանատան առջև պահանջում են հայ ռազմագերիների անհապաղ վերադարձը։

Ադրբեջանի դեսպանատան դիմաց իրականացվող հերթական ակցիայի ժամանակ մի խումբ ադրբեջանցիներ իրենց պետական դրոշներով մոտեցել են հայ կնոջը և սադրել, ասելով. «Դուք երևի տղամարդիկ չունեք, եթե կանայք են նման ակցիաներ իրականացնում»։

Ակցիայի մեկ ուրիշ մասնակցին էլ մոտենալով, նրանք ասել են. «Ամոթ, սա էժան հայկական սադրանք է»։
 
Սակայն ակցիայի մասնակիցները մնացել են անդրդվելի, չտրվելով սադրանքների, շարունակել իրենց ակցիան։

Նշենք, ավելի վաղ Ռուսաստանի միավորված հայերի կազմակերպության համանախագահ Դավիթ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ հայտնելով, որ ՌԴ ՊՆ նախարար Շոյգուն աջակցել է Մոսկվայում իրականացվող «#freeoursoldiers» ակցիան։

«Արդեն 45-րդ օրն է, ինչ ակցիա է իրականացվում՝ բոլոր ռազմագերիներին վերադարձնելու պահանջով։ Երեկ ՌԴ ՊՆ նախարար Շոյգուն անձամբ իր աջակցությունն է հայտնել ակցիայի մասնակցին՝ հորդորելով շարունակել այն և չհամարձակվել հանձնվել։ Մենք համոզված ենք, որ համաձայնագրի 8-րդ կետը կյանքի կկոչվի»,- գրել էր Տոնոյանը։

 

  • Կիսվել: