ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ադրբեջանցիների վերադարձը ներկայիս Հայաստան մարդու հիմնարար իրավունքների հարց է․ ադրբեջանցի պրոֆեսոր

Ադրբեջանցիների վերադարձը ներկայիս Հայաստան մարդու հիմնարար իրավունքների հարց է․ ադրբեջանցի պրոֆեսոր

Ադրբեջանցիների վերադարձը ներկայիս Հայաստան մարդու հիմնարար իրավունքների հարց է, և մենք պետք է առավել ակտիվ աշխատենք այս ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ադրբեջանական ՀԿ-ներից մեկի ղեկավար, պրոֆեսոր Ֆուադ Մամեդովը Ադրբեջանի կառավարության ֆինանսավորմամբ Բաքվում կազմակերպված «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» թեմայով քննարկման ժամանակ։ Այս մասին փոխանցում է Ազատությունը։

«Նույնիսկ հետպատերազմական ​շրջանում ակնհայտ է, որ Հայաստանի և հայկական սփյուռքի որոշակի ուժեր շարունակում են փորձել կեղծել Ադրբեջանի պատմությունը։ Այս երեսպաշտությունը պահանջում է, որ մենք ավելի զգոն լինենք և չթուլանանք», - ասել է Մամեդովն ու հիշեցրել նախագահ Ալիևի վերջին հայտարարությունը, թե «հայերն ու Հայաստանի պետությունը արդբեջանցիների վերադարձից չպետք է վախենան»։

Ադրբեջանի «Ոչ կառավարական կազմակերպությունների պետական աջակցության գործակալության» տնօրեն Այգուն Ալիևան էլ հայտարարել է, որ այս տարի պաշտոնական Բաքուն ռեկորդային՝ 51 նախագիծ է ֆինանսավորել «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» թեմայով։ Ադրբեջանցի պաշտոնյան նշել է նաև, որ այս ուղղությամբ աշխատող ՀԿ-ների նախագծերը տարեցտարի աճում են, և 2026-ին էլ այս թեման կլինի դրամաշնորհային մրցույթների առաջնահերթություններից մեկը։

  • Կիսվել: