ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանցիների կողմից հակերային հարձակման է ենթարկվել Yerkir.am-ը (լուսանկարներ)

Ադրբեջանցիների կողմից հակերային հարձակման է ենթարկվել Yerkir.am-ը (լուսանկարներ)

Քիչ առաջ ադրբեջանցիների կողմից հակերային հարձակման է ենթարկվել Yerkir.am լրատվական կայքէջը, ինչի հետևանքով կայքն այս պահին չի գործում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է վրացագետ Վահե Սարգսյանը:

՛՛Կայք մուտք գործողները տեղադրել էին Ադրբեջանի դրոշով և համապատասխան գրությամբ այսպիսի պատկերներ։

《Վրեժն է կանչում։ Պատերազմը լռել չի կարող։
Երեկվա քաջության այսօր եկած ժամանակը》. այսպիսի և այլ գրառումներ են պարունակում լուսանկարները։

Մեզ սպասարկող ընկերության աշխատակիցներն այս պահին ակտիվորեն աշխատում են, հուսով ենք՝ հնարավորինս շուտ կվերականգնվի կայքի բնականոն աշխատանքը։

Շնորհակալություն բոլորին՝ բազմաթիվ զանգերի և մտահոգ հարցումների համար՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: