հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանցիների հետ բախման հետևանքով ձերբակալված 7 հայ ազատ է արձակվել. Ռուսաստանի հայերի միություն

Ադրբեջանցիների հետ բախման հետևանքով ձերբակալված 7 հայ ազատ է արձակվել. Ռուսաստանի հայերի միություն

Երեկ երեկոյան Լյուբերցիում ձերբակալված յոթ հայ, որոնք դիմել էին Ռուսաստանի հայերի միության թեժ գծին, առավոտյան ազատ են արձակվել, այս մասին տեղեկացնում է միության ֆեյսբուքյան էջը։

«Սիրելի հայրենակիցներ, խնդրում ենք չարձագանքել սադրանքներին, այդ թվում նորահայտ «հասարակական գործիչների» անպատասխանատու ելույթներին, որոնք խաղում են իրենց այն հայրենակիցների այսօրվա հուզական վիճակի վրա, որոնք ենթարկվել են ադրբեջանցիների կազմակերպված խմբերի հարձակմանը:

Այդ վայ-գործիչները ոչինչ չեն որոշում նույնիսկ իրենց ընտանիքի շրջանակներում, բայց հանուն ֆեյսբուքյան լայքերի՝ անպատասխանատու կոչեր են հրապարակում և հանդես գալիս իրենց ժողովրդին ու երկիրը խայտառակող ուղիղ եթերներում»,- ասված է հայտարարությունում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: