երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ադրբեջանցի լրագրողի հետ խոսելիս «ահավոր վիճակ ա իլալ մոտս»․ 17-ամյա Էլենը՝ Բաքվի լրատվամիջոցներին տված իր հարցազրույցի մասին

Ադրբեջանցի լրագրողի հետ խոսելիս «ահավոր վիճակ ա իլալ մոտս»․ 17-ամյա Էլենը՝ Բաքվի լրատվամիջոցներին տված իր հարցազրույցի մասին

Արցախցի 17-ամյա ուսանողուհի Էլեն Առստամյանը, որը երեկ Հակարի կամրջի մոտ հարցազրույց է տվել ադրբեջանական լրատվամիջոցներին, սոցցանցերում անդրադարձել է իր դեմ հարձակումներին: Նա լատինական տառերով հայերեն գրել է, որ ադրբեջանցի լրագրողի հետ խոսելիս «ահավոր վիճակ ա իլալ մոտս, պոլնի մանթրաժ ընգած»:

Նա ասել է, որ խոսելիս ձեռքերը թուլացել են, իսկ ադրբեջանական անցակետից դուրս գալու պահին արդեն ոտքերը գրեթե չեն աշխատել: «Աստված ա ինձ անց կացրալ էդ մասավը: Մարդիկ էլ էշ-էշ տուսըն տամ: Թող ամեն մինը պատկերացնե իլ հինչ փիլըմ իլալ: Սաղ ճանապարհը ես էնում լացում ինում: Առանց էտ էլ զանգ ըն տամ ուժե ինձ՝ թե խեյ ըս տի պեն ըրալ: Ասում՝ մոնդրաժի մեջ ում իլալ: Էվեր դի ծիծղելավ ըմ խոսելիս իլալ, տա նշանակում չի վեր ուրախ ըմ իլալ, պոլնի մոնդրաժ»,- գրել է Էլեն Առստամյանը, որը սոցցանցերում հրապարակել է նրա եղբայրը: Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին Էլեն Առստամյանը ուսումնական տարվա սկսվելու առիթով Ստեփանակերտից ուղևորվում էր Երևան: Լաչինի միջանցքի Հակարի կամրջի մոտ նրան են մոտեցել ադրբեջանցի լրագրողները եւ մի քանի հարց տվել: Աղջիկն ասել է, որ որևէ դժգոհություն չունի ադրբեջանցի սահմանապահներից, և որ «ամեն ինչ լավ է ու լավ կլինի»:

  • Կիսվել: