չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Ադրբեջանական սադրանքի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում․ մանրամասներ

Ադրբեջանական սադրանքի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում․ մանրամասներ

Ապրիլի 11-ին վիրավորում ստացած 6 զինծառայողներից 3-ի վիճակը գնահատվում է բավարար, մեկինը միջին ծանրության, մեկինը՝ ծայրահեղ ծանր և մեկինը՝ ծանր: Այս մասին «Լուրերի» հետ զրույցում ասել  է  ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Գեղամ Փաշիկյանը:

Բոլոր զինծառայողներն այս պահի դրությամբ արդեն իսկ տեղափոխվել են Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, վիճակները կայուն են, բժիշկների հսկողության տակ են, այս պահին որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

Վիրավորում ստացած զինծառայողները ժամանակին տարհանվել են, նրանցից երկուսը մինչև կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխվելը, վիրահատվել են Գորիսի բժշկական կենտրոնում, տեղափոխվելուց հետո ևս մեկ զինծառայող վիրահատվել է կենտրոնական զինվորական հոսպիտալում: Այս պահին բոլորը գիտակից են, կոնտակտի մեջ են մտնում, կայուն վիճակում են գտնվում: Ներկայումս վերակենդանացման բաժանմունքում են գտնվում վիրավոր զինծառայողներից երկուսը, որոնք շուտով կտեղափոխվեն բաժանմունքներ:

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում, կայուն վիճակում է գտնվում: 

 

  • Կիսվել: