երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ադրբեջանական ագրեսիայից հետո Ջերմուկում զբոսաշրջության ոլորտը լուրջ տուժել է. Վայոց ձորի մարզպետ

Ադրբեջանական ագրեսիայից հետո Ջերմուկում զբոսաշրջության ոլորտը լուրջ տուժել է. Վայոց ձորի մարզպետ

2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայից հետո Ջերմուկում զբոսաշրջության ոլորտը լուրջ տուժել է: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մեկտեղ շեշտելով, որ վերականգնման ուղղությամբ էական աշխատանք է կատարվել, որոշակի դրական տեղաշարժ նկատվում է:

«Ջերմուկում զբոսաշրջային ոլորտը լուրջ տուժել է: Մինչպատերազմական իրավիճակում մենք Ջերմուկում ընդհանրապես ազատ համարներ չունեինք, հիմա մի փոքր ուրիշ է Մեծածավալ ու շատ դժվար աշխատանք ենք իրականացնում, այն դրական արդյունքներ է տալիս: Ագրեսիայից հետո առկա իրավիճակի  համեմատ այժմ շատ լուրջ դրական առաջընթաց կա, սակայն այն, ինչ ունեինք մինչև ագրեսիան և հիմա՝ անհամեմատելի է: Բնականաբար, զբոսաշրջության ոլորտը շատ լուրջ տուժել է»,-ասաց մարզպետը:

Արարատ Գրիգորյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ աշխատանքը տվել է արդյունք, շատ տնտեսավարողներ արդեն հնարավորություն ունեն իրենց ծախսերը փակել ու որոշակի եկամուտներ ստանալ, տնտեսվարողներից ոմանք դեռևս նման հաջողության չեն հասել:

Հիմա իրականացվում են ճոպանուղու վերականգնողական աշխատանքներ, ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասված ճոպանուղին այս պահին չի գործում, սակայն աշխատանքների ավարտից հետո կսկսի գործել:

  • Կիսվել: