ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Աչաջուր գյուղում խուլիգանության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Աչաջուր գյուղում խուլիգանության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

2020թ. մայիսի 8-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի զինծառայող Ս. Ն.-ն, Տավուշի մարզի Իջևան քաղաքի բնակիչ Է.Է.-ն և քննությամբ չպարզված, զինվորական համազգեստով ևս երկու անձինք, Տավուշի մարզի Աչաջուր գյուղի վարչական տարածքում տեղակայված «Գրին Հաուս» ՍՊԸ-ի ջերմոցների պահակակետի հարակից տարածքում, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, դիտավորությամբ կոպտորեն խախտել են հասարակական կարգը՝ մոտ 10-15 րոպե բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ են տվել, որը զուգորդվել է այնտեղ գտնվող Վ.Ք.-ի, Ս.Ք.-ի և Յու.Ք.-ի նկատմամբ բռնություն գործադրելով՝ ձեռքերով, ոտքերով, բահով հարվածներ հասցնելով և մարմնական վնասվածքներ պատճառելով, գույքը վնասելով, սպանության և գույքը ոչնչացնելու սպառնալքով, ինչպես նաև՝ զենք հանդիսացող ինքնաձիգի գործադրմամբ մենահատ կրակոց արձակելով:

Քննչական կոմիտեից հաղորդում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: