հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Աբրահամ Ռուսոն Երևանում է․ նա մասնակցում է Սամվել Ալեքսանյանի դստեր ծննդյան տոնակատարությանը (տեսանյութ)

Աբրահամ Ռուսոն Երևանում է․ նա մասնակցում է Սամվել Ալեքսանյանի դստեր ծննդյան տոնակատարությանը (տեսանյութ)

Երգիչ Աբրահամ Ռուսոն ժամանել է Երևան։ Նա եկել է գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկի ծննդյան տոնակատարությանը մասնակցելու։
 
Երգիչը տեսագրություն է հրապարակել, որտեղ Աստղիկ Ալեքսանյանի և նրա ամուսնու` Դավթի հետ նստած է ռեստորանում։ Տեսանյութում գործարարի դուստրը հարցնում է, թե ինչպես է երգիչն իրեն զգում Երևանում, լսվում է պատասխանը՝ հրաշալի։
 
Գործարարի տիկինը՝ Շողերինե Ալեքսանյանը, նույնպես տեսանյութ է հրապարակել, որում երգիչը շնորհավորում է Աստղիկի ծննդյան տարեդարձը։
 
 
 

  • Կիսվել: