հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Աբովյանում բախվել են Volkswagen-ն ու թաղման բյուրոյի հաշվեկշռում հաշվառված սև «ՆԻՎԱ»-ն

Աբովյանում բախվել են Volkswagen-ն ու թաղման բյուրոյի հաշվեկշռում հաշվառված սև «ՆԻՎԱ»-ն

Հոկտեմբերի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում. Ժամը 23:30-ի սահմաններում Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ՝ 23-ամյա Ռուբիկ Հ.-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի (ՆԻՎԱ) և 41-ամյա Տիգրան Պ.-ի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Կայքի տեղեկություններով՝ ВАЗ 2121-ը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի՝ ժողովրդին հայտնի թաղման բյուրոյի հաշվեկշռում:

  • Կիսվել: