երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Աբովյանի բազմաբնակարանային շենք հրդեհը բռնկվել է գազաբալոնից տեցի ունեցած արտահոսքից․ մանրամասներ

Աբովյանի բազմաբնակարանային շենք հրդեհը բռնկվել է գազաբալոնից տեցի ունեցած արտահոսքից․ մանրամասներ

Հոկտեմբերի 9-ին, ժամը 21։33-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 1 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկի շքամուտքում գազաբալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
 
Պարզվել է, որ բնակարաններից մեկում գազաբալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ. քաղաքացիները այրվող գազաբալոնը դուրս են բերել շքամուտք:
 
Փրկարարները շենքից 70 քաղաքացու տարհանել և տեղափոխել են անվտանգ տարածք:
 
Բնակիչներ՝ Մ. Գ.-ն (ծնված 1959 թ.), Ծ. Գ.-ն (ծնված 2007 թ.) և Կ. Ի.-ն (ծնված 1962 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, այնուհետև բժշկական կենտրոն են դիմել բնակիչներ Ծ. Մ.-ն (ծնված 1960 թ.), Մ. Մ.-ն (ծնված 1967 թ.) և Մ. Մ.-ն (ծնված 1991 թ.), որտեղ տուժածները ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:02-ին, մարվել՝ 22:50-ին: Շքամուտքում այրվել են երեք բնակարանի մուտքի դուռ և կենցաղային իրեր:

  • Կիսվել: