Աբխազիայից կամավորների առաջին խումբը մեկնում է Արցախ
Աբխազիայի նախագահի օգնական Ահրա Ավիդզբան սոցցանցերում հայտնել է, որ երկրից կամավորներ են մեկնել Լեռնային Ղարաբաղ, գրում է eadaily.com կայքը։
Աղբյուրը նշում է, որ այս տեղեկությունները հաստատում են աբխազական թելեգրամյան ալիքներում տարածված լուսանկարները։
«Աբխազիայից կամավորների առաջին խումբը մեկնում է Ղարաբաղ։ «Սոչի» օդանավակայան»,- գրում է D News Աբխազիա հրատարակությունը։