շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Աբխազիայի հայ համայնքը հաջակցություն Արցախի հանձնաժողով է ստեղծել

Աբխազիայի հայ համայնքը հաջակցություն Արցախի հանձնաժողով է ստեղծել

Աբխազիայի հայ համայնքն Արցախի ժողովրդին օգնություն ցուցաբերելու նպատակով հանձնաժողով է ստեղծել, գրում է eadaily.com-ը։

 

Աբխազիայի հայ համայնքը շարունակում է դրամահավաքը՝ հաջակցությունը Արցախի ժողովրդի։ Մարդասիրական ակցիա սկսելու մասին Սուխումում հայտարարել է Աբխազիայի հերոս, Աբխազիայի հայկական համայնքի նախագահ Գալուստ Տրապիզոնյանը։

«Մենք փորձում ենք այս բարդ իրավիճակում օգնել Արցախին»,- ասել Է Աբխազիայի հայ համայնքի խորհրդի անդամ Սուրեն Քերսելյանը:

Նա տեղեկացրել է, որ դրամահավաքի նախաձեռնությունը պատկանում է քաղաքացիներին, որոնք դիմել են համայնքի ղեկավարությանը: Այդ կապակցությամբ որոշում է կայացվել գործողությունների համակարգման կոմիտեի ստեղծման մասին։

  • Կիսվել: