շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱԱԾ ՊՊԾ նախկին պետ, գեներալ Գրիգորի Հայրապետովի հոգեհանգիստը (ուղիղ)

ԱԱԾ ՊՊԾ նախկին պետ, գեներալ Գրիգորի Հայրապետովի հոգեհանգիստը (ուղիղ)

Տեղի է ունենում ԱԱԾ ՊՊԾ նախկին պետ, գեներալ Գրիգորի Հայրապետովի հոգեհանգստի արարողությունը։

Հուղարկավորությունը տեղի է ունենալու հունվարի 5-ին, ժամը 12։00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցուց, աճյունը ամփոփվելու է Դավիթաշեն վարչական շրջանի գերեզմանատանը։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային անվտանգության ծառայության ՊՊԾ նախկին պետ Գրիգորի Հայրապետովը մահացել է երեկ առավոտյան 10- ն անց կես` հեռուստացույց դիտելիս։ Մահվան նախնական պատճառը թոքային էմբոլիան է։

Հայրապետովը 54 տարեկան էր։ 

1991-2018 թվականներին եղել է պետության ղեկավարի անվտանգության գլխավոր պատասխանատու։ Ապահովել է Հայաստանի երեք նախագահների և 16-րդ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը։

2018 թվականի հունիսի 11-ին նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության պետ։

  • Կիսվել: