շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Վրաստանից դեպի Ռուսաստան ճանապարհը Լարսի ուղղությամբ փակվել է ծանր մեքենաների համար

Վրաստանից դեպի Ռուսաստան ճանապարհը Լարսի ուղղությամբ փակվել է ծանր մեքենաների համար

Ռազմավարական նշանակություն ունեցող վրացական ճանապարհով ծանր մեքենաների տեղաշարժը ժամանակավորապես դադարեցվել է եղանակային վատ պայմանների պատճառով, հայտնում է Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանային ոստիկանության առաջարկությունները՝ ծանր մեքենաների տեղաշարժը Վլադիկավկազ քաղաքի և Լարսի ուղղությամբ արգելվում է 2023 թվականի հոկտեմբերի 18-ի՝ ժամը 23:50-ից Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու ուղղությամբ՝ մինչև հետագա ծանուցումը»,- տեղեկացնում է գերատեսչությունը «Տելեգրամ»-ի իր ալիքում։

  • Կիսվել: