ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱԱՏՄ-ն կարգադրագիր է տվել «Նատրիումի քլորիդի» շրջանառությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին

ԱԱՏՄ-ն կարգադրագիր է տվել «Նատրիումի քլորիդի» շրջանառությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ՖԱՐՄԱՏԵՔ» ՓԲ ընկերությանը՝ 23.06.2023-ին տրվել է Կարգադրագիր՝ «Նատրիումի քլորիդ 0.9% (9մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ, 500 մլ պլաստիկե փաթեթներ» դեղի՝ 23.136.09B սերիայի շրջանառությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին։

Կարգադրագրի հիմք է հանդիսացել ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից 22.06.2023 թ-ին ստացված գրությունը և կից՝ փորձաքննության եզրակացությունը։

Ըստ եզրակացության՝ «Նատրիումի քլորիդ 0.9% (9մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ, 500 մլ պլաստիկե փաթեթներ» դեղի՝ 23.136.09B սերիայի կիրառման ժամանակ արձանագրվել են պիրոգեն ռեակցիաներին բնորոշ ախտանշաններ։

 

  • Կիսվել: