շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱԱՏՄ աշխատակիցները ստուգայցերով եղել են Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

ԱԱՏՄ աշխատակիցները ստուգայցերով եղել են Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևելյան և հյուսիսային տարածքային կենտրոնների աշխատակիցները շարունակական ստուգայցերով եղել են Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզկենտրոններում և հարակից քաղաքներում:
 
Սևանի քաղաքապետարանում, Մարտունի և Աբովյան քաղաքների ստոմատոլոգիական կենտրոններում, վարսավիրանոցներում և գրասենյակային տարածքներում տեսչական մարմնի մասագետներն ընդհանուր առմամբ Covid-անվտանգության նորմերի պահպանման առումով բավարար պատկեր են արձանագրել։ Թերություններ են եղել ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների լրացման կարգում։
 
Վանաձորի տասնյակից ավելի խանութներում՝ մթերայինից մինչև շինարարական, արձանագրվել են համատարած դիմակներ չկրելու փաստեր, խանութներում եղել են հերթեր ու կուտակումներ: Նկատվել է օգտագործված դիմակների համար նախատեսված ոտնակով աղբամանների սահմանված քանակի պակաս:
 
ԱԱՏՄ մասնագետները խախտումները վերացնելու գրավոր հանձնարարականներ են տվել տնտեսավարողներին։ Տեսչական մարմինը շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանումը մայրաքաղաքում և հանրապետության մարզերում։

  • Կիսվել: