շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
Ա. Տեր-Թադևոսյանի անվան քաղխորհուրդը  կոչ է անում համախմբվել «Սրբազան պայքարի» շուրջ

Ա. Տեր-Թադևոսյանի անվան քաղխորհուրդը կոչ է անում համախմբվել «Սրբազան պայքարի» շուրջ

Արկադի Տեր-Թադևոսյանի անվան քաղաքացիական խորհուրդը  խստորեն դատապարտում է հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայի և Դեմիրճայան փողոցի խաչմերուկում գործող իշխանությունների կողմից սանձազերծած վայրագությունները, խուլիգանական քայլերը, մարդկանց առևանգումը, ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների ծեծ ու ջարդը և այլ ապօրինի գործողությունները։

«Կո՛չ ենք անում բոլոր քաղաքացիներին, հասարակական կազմակերպություններին համախմբվել «Սրբազան պայքարի» շուրջ։ Պետության կառավարումը ձախողած, ազգադավ և սեփական ժողովրդին հալածող իշխանությունը պե՛տք է հեռանա»,- նշվում է քաղաքացիական խորհրդի հայտարարությունում:   

  • Կիսվել: