ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
9 ամիս առաջ Կենդանաբանական այգուց անհետացած վարդագույն կակադու թութակը գտնվել է

9 ամիս առաջ Կենդանաբանական այգուց անհետացած վարդագույն կակադու թութակը գտնվել է

2019 թվականի սեպտեմբերի 3-ին կենդանաբանական այգուց անհայտ հանգամանքներում անհետացել էր վարդագույն կակադու, կամ գալա (լատ.՝ Eolophus roseicapilla) տեսակի թութակը։ Այս մասին հայտնում են Երևանի կենդանաբանական այգուց։

«2020 թ․ մարտ ամսին թութակը հայտնաբերվել էր, և երեկ՝ հունիսի 9-ին, ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի ու Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցների ջանքերով թութակը վերադարձել է այգի։

Շնորհակալություն ՀՀ ոստիկանությանը, ՀՀ քննչական կոմիտեին և մեր աշխատակիցներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: