երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
76 տարեկանում վախճանվել է հայկական քանդակադրոշմի վարպետ Նորիկ Աստվածատուրովը

76 տարեկանում վախճանվել է հայկական քանդակադրոշմի վարպետ Նորիկ Աստվածատուրովը

Դեկտեմբերի 30-ին երկարատև հիվանդությունից հետո 76 տարեկան հասակում կյանքից հեռացել է ամերիկահայ արվեստագետ, հայկական քանդակադրոշմի վարպետ, ԱՄՆ Արվեստի ազգային հիմնադրամի (NEA) մրցանակակիր Նորիկ Եղիշի Աստվածատուրովը։
 
Աստվածատուրովը կյանքի վերջին օրերն անց է կացրել իր տանը՝ Հյուսիսային Դակոտա նահանգի Վահպետոն քաղաքում։
 
Քանդակադրոշման հայկական դպրոցի ներկայացուցիչ Նորիկ Աստվածատուրովը ծնունդով Բաքվից էր։ Ադրբեջանում հայերի ջարդերի ժամանակ նա ընտանիքի հետ փախել է սկզբում Հայաստան, ապա՝ արտագաղթել ԱՄՆ։ 32 տարի բնակվում էր ԱՄՆ-ում, որտեղ բազմիցս արժանացել էր հեղինակավոր տարբեր մրցանակների։ 2017 թ-ին նրան պարգևատրեց ԱՄՆ Արվեստի ազգային հիմնադրամը՝ ճանաչվելով Ազգային ժառանգության անդամ։
 
Նշենք, որ Նորիկ Աստվածատուրովն ամերիկաբնակ հայ գրող, բարերար, իրավաբան, «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի նախագահ և «Սեր Արցախ» նախագծի հեղինակ Աննա Աստվածատուրյան Թերքոթի հայրն է։

  • Կիսվել: