հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Գազի խողովակին ավտոմեքենայի բախվելուց առաջացած հրդեհի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս մեկը՝ հոսպիտալացվել․ նոր մանրամասներ (տեսանյութ, լուսանկարներ)

Գազի խողովակին ավտոմեքենայի բախվելուց առաջացած հրդեհի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս մեկը՝ հոսպիտալացվել․ նոր մանրամասներ (տեսանյութ, լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 2431 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ 2022 թ. հունվարի 13-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում տեղի ունեցած ավտոպատահարի և դրա հետևանքով առաջացած հրդեհի դեպքի բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 76-ամյա տղամարդը, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված լինելու պայմաններում, Երևան քաղաքի Հ. Հովսեփյան փողոցում իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով բախվել է «Վազ-2101» մակնիշի ավտոմեքենային, որից հետո հասնելով Հ.Հովսեփյան և Արտաշիսյան փողոցների խաչմերուկ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել շենքերից մեկի դիմաց գտնվող գազատար խողովակին:

Հարվածի հետևանքով գազի արտահոսքից առաջացած հրդեհից բռնկվել է «Օպել» մակնիշ ավտոմեքենան, որի հետնամասի նստատեղին գտնվող անձն ամբողջովին այրվել է, իսկ 76-ամյա վարորդը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն:


Հրդեհի հետևանքով ջերմահարվել են Արտաշիսյան փողոցի մոտակա շենքերի արտաքին հատվածները:

Ավելի վաղ հայտնել էինք՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացրել է, որ հունվարի 13-ին ավտոմեքենայի հարվածից վնասված՝ Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցով անցնող միջին ճնշման գազատարի վթարավերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել հունվարի 14-ին՝ ժամը 18:00-ին, որից հետո կսկսվի գազաթողարկումը:


 

  • Կիսվել: