շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
7-րդ հարկից ընկած 6-ամյա աղջնակի մոտ կա լավացման դրական դինամիկա. ԲԿ

7-րդ հարկից ընկած 6-ամյա աղջնակի մոտ կա լավացման դրական դինամիկա. ԲԿ

Սուրբ Աստվածամայր ԲԿ-ից հայտնում են, որ 7-րդ հարկից ընկած ու ծանր վիճակով հիվանդանոց ընդունված 6-ամյա աղջնակի մոտ կա լավացման դրական դինամիկա:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներին հաջողվել է փրկել փոքրիկին, կայունացնել վիճակն ու վերականգնել կյանքի համար անհրաժեշտ ֆունկցիաները:

Աղջնակը գիտակից է, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բաժին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ծանր վիճակով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 6-ամյա մի աղջիկ, ով ընկել է 7-րդ հարկից: Երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի կրծքավանդակի սալջարդ, թոքերի սալջարդ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ, վնասվել է նաև գանգուղեղը:

  • Կիսվել: