կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
7-ի առողջական վիճակը բավարար է, 3-ինը` միջին ծանրության․ Առողջապահության նախարարությունը՝ վթարից տուժածների մասին

7-ի առողջական վիճակը բավարար է, 3-ինը` միջին ծանրության․ Առողջապահության նախարարությունը՝ վթարից տուժածների մասին

Արմավիրում այսօր տեղի ունեցած վթարից հետո հոսպիտալացվել է 10 քաղաքացի: Այս մասին հայտնեցին Առողջապահության նախարարությունից։

«7-ի առողջական վիճակը բավարար է, 3-ինը` միջին ծանրության: Անցնում են անհրաժեշտ հետազոտությունները: Ծանր դեպք չունենք»,–հայտնեցին գերատեսչությունից:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Արմավիրի մարզում` Ատոմակայանի խաչմերուկում, բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան ու մարդատար «Գազելը», 11 մարդ վիրավորում էր ստացել։

  • Կիսվել: