հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
66-ամյա քաղաքացուհին կոտրել է ցուցատախտակն ու բերման ենթարկվել

66-ամյա քաղաքացուհին կոտրել է ցուցատախտակն ու բերման ենթարկվել

Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13: 00-ի սահմաններում մի քաղաքացուհի այցելել է «Պետական վերահսկողության ծառայության» վարչական շենք և պահանջել է, որպեսզի ինքը մտնի ներս, տեղեկացնում է SHAMSHYAN.com-ը:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ շենքի պահպանությամբ զբաղվող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կարևորագույն օբյեկտների պահպանության գնդի ոստիկանը արգելել է նրան մտնել ներս, քանի որ դա կդիտվեր օրենքի խախտում, երբ քաղաքացուհին չի ունեցել անցաթուղթ, ինչը դուր չի եկել քաղաքացուհուն և նա կոտրել է ծառայության արգելափակոցի ցուցատախտակը և էլի մի քանի իրեր:

 

Տեղում հսկողություն իրականացնող ոստիկանները ահազանգել են ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղից ժամանած հերթապահ խումբը այդ քաղաքացուհուն, ով Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 66-ամյա Արմենուհի Հ.-ն է, բերման է ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին, այնուհետև բաց է թողնվել:

 

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  • Կիսվել: