շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Սեպտեմբերի 6-12-ը գրանցվել է 584 արտակարգ պատահար, որից 6-ը՝ ինքնասպանության փորձ. ԱԻՆ-ը ամփոփում է անցած շաբաթը

Սեպտեմբերի 6-12-ը գրանցվել է 584 արտակարգ պատահար, որից 6-ը՝ ինքնասպանության փորձ. ԱԻՆ-ը ամփոփում է անցած շաբաթը

Սեպտեմբերի 6-12-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 584 դեպք, որից 264-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 187 հրդեհի, 3 փլուզման, 1 պայթյունի, 1 ուժեղ կարկուտի, 6 ինքնասպանության փորձի դեպք, 56 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 212 կենցաղային կանչ. տուժել է 76 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 1 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 10 մահ:
 
Արձանագրվել է թունավորման 3 դեպք:
 
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 1 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 2 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 1 տրանսպորտային միջոց:
 
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

  • Կիսվել: