հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
55-ամյա տղամարդը կասկածվում է 8-ամյա աղջնակի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեջ

55-ամյա տղամարդը կասկածվում է 8-ամյա աղջնակի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օրեր առաջ ոստիկանության Մասիսի բաժին դիմած Արարատի մարզի գյուղերից մեկի բնակչի ահազանգի փաստով: Այդ օրը 31-ամյա բնակչուհին հայտնել է, որ հարևանը այս տարվա ամռանը իր 8 տարեկան աղջկան կանչել է իր տուն, կատարել սեռական բնույթի ոտնձգություններ, ինչից հետո երեխան այս պահին գտնվում է ծանր հոգեբանական վիճակում:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի և ոստիկանության Մասիսի բաժնի պետ Վահագն Գրիգորյանի գլխավորությամբ պարզել են, որ Արարատի մարզի 8-ամյա աղջնակը իր մայրիկին պատմել է, որ ամռան ամիսներին իրենց հարևանը իրեն տարել է իրենց տուն, որտեղ մերկացրել է ու ցուցադրել սեռական օրգանը և առաջարկել կպնել դրան, որը կատարվել է մի քանի անգամ:

 

 

  • Կիսվել: