ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
500 կմ ճանապարհ նորոգելու քաղաքական խոստումը գերակատարված է. ՏԿԵ նախարար

500 կմ ճանապարհ նորոգելու քաղաքական խոստումը գերակատարված է. ՏԿԵ նախարար

500 կմ ճանապարհ նորոգելու քաղաքական խոստումը գերակատարված է. ՏԿԵ նախարարԱյս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

՛՛ՀՀ կառավարությունը 2022 թվականի համար նախատեսել էր վերականգնել և նորոգել 500 կմ ճանապարհ։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ մենք արդեն իսկ ունենք 500 կմ գերազանցող ցուցանիշ (510-520 կմ)։ Ասֆալտապատված ճանապարհների մասով սա նախորդ բոլոր տարիների համեմատ ռեկորդային ցուցանիշ է, և դեռ այդ թվում ներառված չեն համայնքային միջոցներով, սուբվենցիոն ծրագրով կառուցված ճանապարհները։ Եվ եթե եղանակային պայմանները թույլ տան, ապա մինչև տարեվերջ հնարավոր կլինի այս թիվն ավելացնել։

Այս տարի իրականացվել է ավելի քան 288 կմ ճանապարհի հիմնանորոգում։ Միջին նորոգման է ենթարկվել միջպետական և հանրապետական նշանակության ավելի քան 145 կմ ճանապարհ։ Եվ աշխատանքները դեռ շարունակվում են։ Մեծ ծավալի ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել Հյուսիս-հարավ ծրագրի Տրանշ-3-ի՝ Թալին-Գյումրի, Մ6՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման հատվածներում, ճանապարհներ են նորոգվել Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրով։

Վստահ եմ, որ այս ցուցանիշն իր ազդեցությունն է ունենալու երկրի տնտեսական զարգացման և բնակչության կենսամակարդակի բարձրացման վրա՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: