շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
50 հուշարձան-շենքերի սեփականատերերի ծանուցվել է շենքերի պատշաճ պահպանում իրականացնելու համար

50 հուշարձան-շենքերի սեփականատերերի ծանուցվել է շենքերի պատշաճ պահպանում իրականացնելու համար

Հուշարձան- շենքերի պատշաճ պահպանության մասով ԿԳՄՍ նախարարության կողմից գույքագրվել են մոտ 50 միավոր հուշարձան-շենքեր, որոնք սեփականության իրավունքով պատկանում են մասնավոր անձանց կամ ընկերությունների և ունեն բարեկարգման կարիք։

«Նշյալ անշարժ գույքը սեփականության իրավունքով տնօրինող անձանց կամ ընկերություններին նախարարության կողմից հունիս ամսին ծանուցումներ է ուղարկվել հուշարձան-շենքերի պատշաճ պահպանման համար համապատասխան միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։ Միաժամանակ Երևան քաղաքի ավագանու 2023 թ. սեպտեմբերի 12-ի համար 853 N որոշմամբ խստացվել է հսկուղությունը հուշարձան-շենքերի արտաքին տեքսքի և պահպանման գոտիների պատշաճ պահպանության նկատմամբ»,- զեկուցեցին քաղաքապետին։

Տիգրան Ավինյանն էլ ցանկություն հայտնեց, որ հաջորդ անգամ քննարկեն, թե այդ խստացման արդյունքում ինչ զարգացումներ են տեղի ունեցել, այն մարդիկ, ովքեր սեփականության իրավունքով հուշարձան-շենք ունենեն գիտակցեն, որ դա  որոշակի պատասխանատվություն է ենթադրում և, եթե պատրաստ չես այդ պատասխանատվություն կրել պետք է ձերբազատվես շենքից կամ համապատասխան միջոցներ ձեռնարկես, որպեսզի հուշարձան- շենքը բերվի պատշաճ տեսքի։

  • Կիսվել: