ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
5 լորտու, 1 սահնօձ, 1 գյուրզա․ փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

5 լորտու, 1 սահնօձ, 1 գյուրզա․ փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

Օգոստոսի 22-25-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 20 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Գյումրի, Աբովյան, Թալին քաղաքներում, Ազատան, Քասախ, Լճաշեն գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 5 լորտու տեսակի սողուն, 1 սահնօձ, 1 գյուրզա և տեղափոխել անվտանգ տարածք:

  • Կիսվել: