ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
49 մլն դրամ՝ կայանատեղիի վերակառուցման համար

49 մլն դրամ՝ կայանատեղիի վերակառուցման համար

Երևանի ավագանին 5-րդ նստաշրջանի 2-րդ նիստի ժամանակ որոշում կայացրեց «Երևանտրանս» ՓԲԸ-ի տարածքում գտնվող կայանատեղիի օգտագործումն արդյունավետ և մատչելի դարձնելու նպատակով տրամադրել ավելի քան 49 մլն ՀՀ դրամ:

Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը նշեց, որ փոփոխությունները լինելու են, մասնավորապես՝ կայանատեղիի նոր մուտքի և պահակակետի կառուցման համար:

«Երևան համայնքի 2020 թվականի բյուջեով՝ «Կայանատեղիների կառուցում և վերակառուցում» ծրագրի շրջանակում, առաջարկվում է նախատեսել 49 մլն 201 հազար 700 դրամ»,- նշեց Ներսեսյանը:

Որոշումն ընդունվեց միաձայն:


  • Կիսվել: