ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
45 նոր տրոլեյբուսները Երևան կբերվեն 2026 թվականի առաջին կիսամյակում

45 նոր տրոլեյբուսները Երևան կբերվեն 2026 թվականի առաջին կիսամյակում

Հաջորդ տարվա առաջին կիսամյակում 45 նոր տրոլեյբուսները կհասնեն Երևան։  Ավագանու նիստում այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Մենք գնում ենք 12 մետրանոց 45 տրոլեյբուս, որի կանխավճարն արդեն փոխանցել ենք: Դրանք կմատակարարվեն հաջորդ տարի առաջին կիսամյակում»,- ասաց Ավինյանը:

Երևանի քաղաքապետն ընդգծեց, որ հաջորդիվ պլանավորում են ձեռք բերել 250 հատ 18 մետրանոց ավտոբուս։ Նրա խոսքով՝ այդ ավտոբուսները պետք է ձեռք բերեն մեկ խմբաքանակով։ 

Ըստ քաղաքապետի՝ մինչև տարեվերջ ավտոբուսների ձեռքբերման հարցը կքննարկվի ներդրումային կոմիտեի նիստում:   

 

  • Կիսվել: