հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին հոգեհանգստյան կարգ մատուցվեց Եռաբլուրում

44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին հոգեհանգստյան կարգ մատուցվեց Եռաբլուրում

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին հոգեհանգստյան կարգ մատուցվեց։
Զոհվածների հարազատները Եռաբլուրում են և հարգանքի տուրք են մատուցում իրենց որդիների, ամուսինների, եղբայրների հիշատակին։
 
«Մենք աղոթում ենք մեր տղաների հոգու պայծառության համար։ Ճանաչելով ձեզանից մեծ մասին (խոսքը զոհված զինծառայողների հարազատների մասին է. խմբ.)` կարող եմ ասել, որ ոչ միայն լացում ու աղոթում ենք, այլև գործում ենք մեր տղաների հիշատակի համար»,– ասաց հոգևորականը։ Նրա ելույթից հետո տերունական աղոթք հնչեց։
Զինվորական պանթեոնում տեղի ունեցավ նաև մոմավառություն, ծաղիկներ խոնարհվեցին բոլորի շիրիմների առաջ։

  • Կիսվել: