երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
400 ԱԺ մասնագետ և 200 օգնական ունեցող պատգամավորների ցածր արդյունավետությունը պայմանավորում են մասնագիտական ներուժի բացակայությամբ

400 ԱԺ մասնագետ և 200 օգնական ունեցող պատգամավորների ցածր արդյունավետությունը պայմանավորում են մասնագիտական ներուժի բացակայությամբ

Ներկայիս 8-րդ գումարման ԱԺ-ում գործել է 2 քննիչ հանձնաժողով, իսկ, օրինակ, նախորդ 7-րդ գումարման ԱԺ-ում գործել է 6 քննիչ հանձնաժողով․ Խորհրդարանական վերահսկողական գործառույթի գնահատման զեկույցի նախագծի հանրային քննարկմանը հայտարարեց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Գայանե Բաղդասարյանը։

«Սա վկայում է ցածր արդյունավետության մասին, ընդ որում, նաև հենց պատգամավորներն են հաստատում այս ցածր արդյունավետությունը և պատճառաբանում են, որ քննիչ հանձնաժողովների ցածր արդյունավետությունը պայմանավորված է մասնագիտական ներուժի բացակայությամբ։ Սակայն, մենք գիտենք, որ ԱԺ ապարատն ունի աշխատող մոտ 400 մասնագետ և 200 պատգամավորի օգնական, և հարց է առաջանում՝ փորձագիտական ներուժի բացակայությունն ինչո՞վ է պայմանավորված և ինչպե՞ս կարելի է բարելավել», - ասաց նա։  

Գայանե Բաղդասարյանը նշեց, որ միգուցե անհրաժեշտ է առաջարկել մասնագիտական կարողությունների զարգացման և ատեստավորման համակարգ ներդնել։  

  • Կիսվել: