երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
40 մ լայնությամբ և 7.2 կմ երկարությամբ ճանապարհային մեծ օղակի նպատակն է բեռնաթափել Կենտրոն վարչական շրջանը. Մանե Թանդիլյան

40 մ լայնությամբ և 7.2 կմ երկարությամբ ճանապարհային մեծ օղակի նպատակն է բեռնաթափել Կենտրոն վարչական շրջանը. Մանե Թանդիլյան

Երևանի խցանումների խնդրին լուծում տալու համար նախևառաջ պետք է բացահայտել և ճիշտ ձևակերպել վերջիններիս առաջացման պատճառները, իսկ դրանք քաղաքային ոչ պատշաճ կառավարման և տրանսպորտային անարդյունավետ համակարգի հետևանք են։ Այս մասին գրել է Երևանի քաղաքապետի թեկնածու  Մանե Թանդիլյանը։

«Այսօր երևանցիներին, երևանի ճակատագրով մտահոգ մեր քաղաքացիներին ներկայացրինք մեր հերթական մեգանախագծերից մեկը՝ Երևանի երկրորդ տրանսպորտային մեծ օղակի հայեցակարգը։ Սա այն նախագծերից է, որն ուղղված է մայրաքաղաք Երևանի տրասպորտային «հիվանդության բուժմանը», և այն առաջարկներից, որից երևանցիները չեն կարող հրաժարվել։

40 մ լայնությամբ և 7.2 կմ երկարությամբ ճանապարհային մեծ օղակի նպատակն է բեռնաթափել Կենտրոն վարչական շրջանը։ Ճանապարհը հնարավորություն է տալու Երևանի արևմտյան հատվածով շրջանցել Փոքր Կենտրոնը և Իսակովի պողոտայից դուրս գալ Սարալանջի փողոց։ Բացի դա՝ ավելանալու են նոր կանաչ գոտիներ, հեծանվային արահետներ, բարելավվելու է բնակֆոնդը, ստեղծվելու են կառուցապատման և ներդրումների նոր հնարավորություններ։

Քանի դեռ գործի չի դրվում համակարգային բարեփոխման ռազմավարություն՝ Երևանը շարունակելու է լինել անհարմար քաղաք և՛ հետիոտների, և՛ վարորդների համար»։

 

  • Կիսվել: