երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 40 քաղաքացի

Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 40 քաղաքացի

Ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել Երևանի տարբեր փողոցներ փակած քաղաքացիներին։

Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 40 քաղաքացի։ Այս մասին հայտնեցին ոստիկանությունից։

Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։

182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։

Հիշեցնենք՝ վաղ առավոտից «Դիմադրություն» շարժման մասնակիցները մայրաքաղաքի տարբեր փողոցներ են փակել։

Այսօր Ազգային ժողով է գնալու ՀՀ կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Այս առթիվ ընդդիմադիր ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ 15:30-ին հանդիպելու են Ֆրանսիայի հրապարակում`Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը ներկայացնելու։ 

Վաղ առավոտվանից սկսված բողոքի գործողություննեը չեն դադարում, կան բերման ենթարկվածներ։

  • Կիսվել: