երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
4 տարի, ամեն տարի Բելառուսից եկել եմ Ձեզ տեսնելու համար․ տարեց կինը՝ Փաշինյանին (տեսանյութ)

4 տարի, ամեն տարի Բելառուսից եկել եմ Ձեզ տեսնելու համար․ տարեց կինը՝ Փաշինյանին (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրի կատարած այցի ընթացքում մի տարեց կին մոտեցավ նրան։

«Ես Ձեզ պիտի մոտոենամ։ 4 տարի, ամեն տարի Բելառուսից եկել եմ Ձեզ տեսնելու համար։ Խաչատրյան Օֆելյա, Ձեզ ամեն ձևով սատարող մարդ եմ»,- ասաց քաղաքացին Փաշինյանին։

«Դուք իմ տղաների հասակին եք։ Շատ եմ հարգում Ձեզ, շատ եմ սիրում Ձեզ։ Ուզում եմ մի հատ նկարվենք»,- նշեց տարեց կինը։

Փաշինյանը համայնք է այցելել Գյումրիում իրականացված և իրականացվող ծրագրերի առթիվ։ Այնտեղ հիմնվել է նաև Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։

«Այն մեկ պատուհանի սկզբունքով սոցիալական ծառայություններ կտրամադրի շուրջ 55 հազար շահառուի։

Կենտրոնի հիմնման համար ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համագործակցությամբ հատկացվել է 392 մլն դրամ:

Այն հնարավորություն կտա բնակիչներին մեկ հարկի ներքո օգտվել սոցիալական ապահովության, զբաղվածության, անձի ֆունկցիոնալության գնահատման և սոցիալական աջակցության ոլորտների ծառայություններից»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։

  • Կիսվել: