երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
36 պատահար, 3 մարդ զոհվել է, 55-ը ստացել են վնասվածնքեր․ անցած 3 օրվա պատկերը

36 պատահար, 3 մարդ զոհվել է, 55-ը ստացել են վնասվածնքեր․ անցած 3 օրվա պատկերը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 26-29-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 105 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես բացահայտել են մարմնական վնասվածք պատճառելու՝ 24, ֆիզիկական ներգործության՝ 12, անձնական ունեցվածքի գողության՝ 10, խարդախության՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման` 8, հոգեկան ներգործության՝ 6, խուլիգանության՝ 5, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման և ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 3-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, ավտոմեքենայի գողության, գույքը հափշտակելու կամ վնասելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 2-ական, մարդու առևանգման, կողոպուտի, վստահված գույքը հափշտակելու, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու, ընտանեկան բռնության և պատմության կամ մշակույթի հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր ոչնչացնելու կամ վնասելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 2 անհետ կորած և 10 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար. 3 մարդ զոհվել է, 55-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: